Իսակովի պողոտայում Opel-ը բախվել է էլեկտրասյանը․ վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 22:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ, 22-ամյա Հովհաննես Հարությունյանը Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի բազալտե եզրաքարերին, ապա առաջ ընթանալով՝ բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ըստ աղբյուրի՝ վարորդը և ուղևորը մարմական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ոստիկանության կողմից փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: