RIP Daddy. Լագերֆելդի կատուն տիրոջը նվիրված հավաքածու է ներկայացրել
Կառլ Լագերֆելդի կատուն՝ Շուպետը, ի հիշատակ իր տիրոջ, նոր հավաքածու է ներկայացրել: Choupette’s Diary բրենդի դիզայներները որոշել են նման կերպ հարգել իրենց ղեկավարի հիշատակը: Հավաքածուն կոչվում է RIP Daddy:
Հավաքածուում կան շապիկներ, հուդիներ, բաժակ, նոթատետր և հեռախոսի պատյան: Վաճառքից ստացված գումարի մի մասը փոխանցվելու է Helen Woodward Animal Center-ին, որը ոչ կոմերցիոն կազմակերպություն է և 40 տարի շարունակ օգնում է կենդանիներին:
Հիշեցնենք, որ Chanel, Fendi նորաձևության տներին կրեատիվ ղեկավարը մահացել է այս տարվա փետրվարի 19-ին: Նա 85 տարեկան էր: