Եթե գիտխորհուրդը որոշել է, որ պետք է բուհը ղեկավարի մի մարդ, որը պետք է շարունակի դեգրադացնել բուհը, ապա դա բուհի ներքին խնդիրն է. Արայիկ Հարությունյան
Բուհերում պետք է լինեն մարդիկ, որոնք ունեն իրենց կարծիքը: Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
«Բուհերի գիտխորհուրդներում պետք է լինեն մարդիկ, ովքեր բիզնեսի ներկայացուցիչ են, աշխատաշուկայի հետ կկապեն բուհը: Սա մեր հավատամքն է»,- ասաց նա:
Նա անդրադարձավ նաև ԵՊՀ շուրջ ընթացող թեմաներին: Խոսեց նաև այն մասին, որ Արամ Սիմոնյանը շարունակում է մնալ ԵՊՀ ռեկտոր:
«Եթե գիտխորհուրդը որոշել է, որ պետք է բուհը ղեկավարի մի մարդ, որը պետք է շարունակի դեգրադացնել բուհը, ապա դա բուհի ներքին խնդիրն է»,- ասաց նա: