Դավթաշենի թաղապետարանի շենքի մի մասը վաճառվել է և ճիշտ է արվել, ես էլ գնորդ եմ փնտրել, որպեսզի մնացած հատվածն էլ վաճառեմ. Ռուսլան Բաղդասարյան. Tert.am
Դավթաշենի թաղապետարանի շենքի մի մասը վաճառվել է և ճիշտ է արվել: Ասեմ ավելին, գնորդ եմ փնտրել, որպեսզի մնացած հատվածն էլ վաճառվի և ավելի կոմպակտ շենք ձեռք բերենք, բայց չկարողացա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, ՀՀԿ անդամ Ռուսլան Բաղդասարյանը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի հայտարարությանը:
«Գտնում էի, որ անիմաստ է, որպեսզի վարչական շենքի նման հողատարածք զբաղեցնի և տիրապետի Երևան համայնքը: Ես գնորդ եմ փնտրել, որպեսզի մնացած հատվածն էլ վաճառվի և ավելի կոմպակտ շենք ձեռք բերենք»,- հայտնեց նա:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: