Գյումրիի կենտրոնը UNESCO-ի ցուցակում ընդգրկվելու հայտ է ուղարկվելու․ Նազելի Ղարիբյան
Ազգային ժողովի հանձնաժողովներից մեկում տեղի ունեցած քննարկման ժամանակ հարց եղավ Գյումրիի կենտրոնը որպես պատմամշակութային ժառանգության հուշարձան ճանաչելու մասին։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազելի Ղարիբյանն ասաց, որ այդ հարցում արդեն լավ նորություն կա՝ իրենք հայտ են ուղարկել Գյումրիի և Շիրակի ղեկավարություններին այդպիսի նախաձեռնությամբ։
«Նաև UNESCO ենք պատրաստվում ուղարկել, որպեսզի Գյումրու կենտրոնը ընդգրկվի պատմամշակութային հուշարձանների ցանկում նախ, ինչպես նաև UNESCO-ի ցանկում», – ասաց Ղարիբյանը։
Նա բացատրեց, որ այդպիսի ցանկերում ընդգրկվելը նախարարությանը թույլ կտա կոնկրետ քաղաքականությու մշակել և ուշադրությու գրավել այդ հատվածի վրա։