Հաագայի դատարանը Ռադովան Կարաջիչին ցմահ ազատազրկման է դատապարտել
Հաագայի դատարանը բոսնիացի սերբերի նախկին առաջնորդ, 73-ամյա Ռադովան Կարաջիչին, որին նախկինում դատապարտել էին 40 տարվա ազատազրկման, դատապարտել է ցմահ ազատազրկման` խստացնելով պատիժը:
Համապատասխան որոշումը կայացրել է Վերաքննիչ դատարանի դատավոր Վան Յոնսենը: Նրա խոսքով՝ դատավորները շատ մեղմ պատիժ էին նախատեսել 40 տարի ազատազրկելով նրան:
Կարաջիչը մեղադրվում է մի շարք ռազմական հանցագործությունների համար: Նա 13 տարի շարունակ թաքնվել է միջազգային արդարադատությունից, կալանավորվել է Սերբիայի հատուկ ծառայությունների կողմից Բելգրադի արվարձաններից մեկում 2008թ. հուլիսին:
Նրա նկատմամբ դատական պրոցեսը սկսվել է 2009թ. հոկտեմբերի 26-ին: 2016թ. մարտին նա դատապարտվեց 40 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով մեղադրանքի 11 կետից 10-ում, այդ թվում` Սրեբրենիցայի ջարդերի մեջ: