Ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանը շարունակում է հացադուլը
Ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանը երրորդ օրն է՝ շարունակում է հացադուլը։ Այս մասին հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը։
Նրա խոսքով՝ Հայկ Թորոսյանի առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ բոլոր բժշկական հետազոտություններն արվում են, և քրեակատարողական հիմնարկի սոցիալհոգեբանները պարբերաբար բացատրական աշխատանքներ են տանում դատապարտյալի հետ։
Հիշեցնենք որ, ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանը 2013 թվականին ուղեղի սուր կաթված է ստացել եւ այժմ ունի հաշմանդամության կարգ։ Հայկ Թորոսյանը հացադուլ է հայտարարել մարտի 18–ից և պահանջում է «Արմավիր» ՔԿՀ–ից իրեն տեղափոխել «Հրազդան» ՔԿՀ, որտեղ իր առողջական վիճակի համար ավելի բարենպաստ պայմաններ են, սակայն այնտեղ ցմահ դատապարտյալներ չեն պահվում։