Վերջնագրերով խոսելու տարբերակը ճիշտ չէ. ԿԳ նախարարը՝ Ավշարի դպրոցում տեղի ունեցածի մասին
Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում տեղի ունեցող գործընթացներին է այսօր անդրադարձել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում, նա նախ` տեղեկացրել է, որ այն մարզպետարանի ենթակայության դպրոց է:
«Երեկ էլ, այսօր էլ նախարարության ներկայացուցիչներ են եղել, կփորձենք վերականգնել աշակերտների իրավունքները, բայց այդ հարցում ծնողներն էլ պետք է աջակցեն մեզ: Վերջնագրերով խոսելու տարբերակը ճիշտ չէ, բոլոր խնդիրները հնարավոր է լուծել, բայց ոչ երեխաների կրթական իրավունքները խախտելով»,- ասաց նա:
Նա նշեց, որ անընդունելի է «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով աշխատանքի անցնելը: