Ի՞նչ է արել Սփյուռքի նախարարությունը 2018 թվականին․ քննարկում ԱԺ-ում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվում են ոլորտային նախարարությունների զեկույցները` կառավարության ծրագրի կատարման համատեքստում։ Սփյուռքի նախարարության գործունեության մասին զեկուցեց նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը։
Նա նշեց, որ իրենց աջակցման ծրագրերի զգալի մասն ուղղվել է հատկապես սիրիահայերի խնդիրների լուծմանը։ 2000 դիմումատուներից 47-ի դեպքում նախարարությունը հիմնադրամների հետ համագործակցությամբ 50 տոկոսով փոխհատուցում է տրամադրել ուսման վճարների համար։
«Արի տուն» և «Սփյուռքի ամառային դպրոց» ծրագրերի միացման ճանապարհով ստեղծված «Քայլ դեպի տուն» ծրագրով նախարարությունը 16 երկրից հյուրընկալել է 156 սփյուռքահայ երիտասարդի: