Ինչո՞ւ է նախարարությունը դադարեցրել վինդսերֆինգի ֆինանսավորումը․ քննարկում ԱԺ-ում
Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դադարեցրել է Երևանում ու Սևանում գործող վիդսերֆինգի խմբակների ֆինանսավորումը։ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում այսօրվա քննարկման հարցերից մեկը վերաբերում էր սրան։ Նիստում քննարկվում են ոլորտային նախարարությունների զեկույցները` կառավարության ծրագրի կատարման համատեքստում։
Պատգամավորներից մեկը հարցրեց՝ ինչո՞ւ է դադարեցվել այս խմբերի գործունեության ֆինանսավորումը, մի՞թե այս ջրային սպորտաձևերը չեն հետաքրքրում Հայաստանի կառավարությանը։ Նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը նախ հաստատեց, որ ֆինանսավորումը դադարեցվել է, ապա բացատրեց, որ պատճառն այն է, որ դրանք ակումբներ են և կարող են իրենց համար եկամուտներ ապահովել ինքնուրույն։