Գրավատները և փոխանակման կետերը չպետք է տուժեն տուրքերի բարձրացումից. «Իմ քայլի» պատգամավոր
Գրավատների պարագայում պետտուրքը ներկայում կազմում է ամսական 8300 դրամ, ինչն անթույլատրելի է, եւ ակնհայտ է, որ այն պետք է բարձրացվի։ Այս մասին մարտի 20-ին փոխանակման կետերի, դիլերների եւ գրավատների գործունեության հարցին նվիրված աշխատանքային խորհրդակցությունում, որը նախաձեռնվել էր Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Նա միաժամանակ կարծում է, որ պետտուրքերի բարձրացումը մինչեւ 6 միլիոն դրամի նույնպես անցանկալի է։ «Կարծում եմ, որ մենք մեր խմբակցության շրջանակում, ինչպես նաեւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամների ներգրավմամբ, կհրավիրենք Կենտրոնական բանկի ներկայացուցիչներին եւ կփորձենք բացատրություններ ստանալ՝ այդ ամենը հեռարձակելով ուղիղ եթերում։ Այ, քննարկումը կարվի, եւ մենք կհասկանանք ինչ անել։ Իմ անձնական կարծիքով՝ անթույլատրելի է, որպեսզի պետտուրքերը մնան նույն մակարդակին, որ այսօր կան։ Բայց նորմալ չէ, եթե շուկայի էական մասը պետտուրքերի չափից ավելի բարձրացման պատճառով ստիպված լինի դադարեցնել իր գործունեությունը»,- նշել է կառավարող խմբակցության պատգամավորը։