Արման Պողոսյանն ընդունել է բժշկի կողմից ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերված քաղաքացուն
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պողոսյանն այսօր ընդունել է ընդունելության համար նախապես դիմած քաղաքացուն եւ լսել նրա կողմից բարձրացված հարցերը, որոնք վերաբերում էին բժշկի կողմից վերջինիս նկատմամբ ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելուն:
Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը վստահեցրել է, որ քաղաքացու կողմից նշված դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:
ՔԿ նախագահի տեղակալը Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի պետին հանձնարարել է հնարավորինս կարճ ժամկետում ուսումնասիրել քաղաքացու կողմից բարձրացված հարցերը եւ դրանց տալ հանգամանալից պատասխաններ: