Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ թեկնածու է ներկայացրել ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում տեղեկացրել է, որ Հայաստանն իր պատմության մեջ առաջին անգամ թեկնածու է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար (53 երկիր)։
«Պարոն Թաթուլ Հակոբյանն ունի անհրաժեշտ բոլոր գիտելիքները, հմտությունները և փորձը մեր տարածաշրջանի համար այդ կարևոր կառույցը ղեկավարելու համար»,- գրել է նախարարը։