Երևան-Արմավիր ավտոճանապարհին Opel-ներ են բախվել. կան տուժածներ
Մարտի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 21 կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 VP 530 համարանիշի և Opel մակնիշի 34 DO 782 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՃՈ ծառայողները, ժամանել է նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։