Մեքենան ընկել է Արզնի-Շամիրամ ջրանցքը․ կան տուժածներ
Մարտի 19-ին՝ ժամը 20:51-ին, 911 ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Արզնի-Շամիրամ ջրանցքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Եղվարդ քաղաքի Շիրակի փողոցի վերջնամասում Lada Priora մակնիշի ավտոմեքենան (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Արզնի-Շամիրամ ջրանցքը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ավտոմեքենայի ուղևորները՝ Ռ. Մ.-ն, Ա. Մ.-ն և Հ. Հ.-ն քաղաքացիների ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Նաիրի» ԲԿ: Այնուհետև Ռ. Մ.-ն և Ա. Մ.-ն հոսպիտալացվել են Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: