Իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առաջ. ավտովթարների փորձագետ չկա
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արդարադատության նախարարության «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պատճառով ՀՀ իրավապահ համակարգը հայտնվել է խնդրի առաջ: Բանն այն է, որ մի շարք քրեական գործերով` հատկապես ավտովթարների հետ կապված, նախաքննական մարմինը փորձաքննություններ է նշանակել եւ այդ փորձաքննության նշանակման գործը վստահել է փորձագիտական կենտրոնին:
Բայց հիմա այդ կենտրոնից կադրային արտահոսք է սկսվել. ավտոդատատեխնիկական
փորձաքննությունների բաժնի բոլոր մասնագետները դիմում են գրել աշխատանքից
ազատվելու մասին, ու չկա մարդ, որ կարողանա եզրակացություն տալ:
«Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց այդ փորձագիտական
կենտրոնի ղեկավար Արտաշես Սուչյանին, որը, սակայն, հերքեց այդ լուրերը.
«Նման բան չկա, ուշացումը կախված է բացառապես փորձագետների
ծանրաբեռնվածությամբ: Ազատումներն ու ընդունումները բնականոն աշխատանքային
պրոցեսներ են, մարդն այսօր ցանկանում է այստեղ, մի օր էլ` այլ տեղ, դա կապ
չունի»:
Մանրամասն՝թերթի այսօրվա համարում.