«Այդ անունով շատ կտառապի». Քեոսայանը անեկդոտ է հիշել՝ կապված երեխայի սեռի հետ
Հայկական ծագումով ռուս հայտնի կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը մեկնաբանել է տիկնոջ՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հղիության լուրը:
Ապագա երեխայի սեռի մասին տրված հարցը նրան մի անեկդոտ է հիշեցրել.
-Ձեր կինը երեկ ծննդաբերել է։ Ինչպե՞ս եք անվանել:
-Ավթանդիլ:
– Հրաշալի անուն է:
– Այո, լավ է, սակայն այդ անվան պատճառով աղջիկը շատ կտանջվի»,- Դաշնային լրատվական գործկալությանը (NFA)տված հարցազրույցում ասել է Քեոսայանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի ընտանիքում համալրում է սպասվում։