Կոլումբիայի բնակչուհին երեխա է ծննդաբերել, որի որովայնում եղել է նրա երկվորյակը
Կոլումբիայի բնակչուհի Մոնիկա Վեգան աղջիկ երեխա է ծննդաբերել, որի որովայնում եղել է նրա երկվորյակը: Սոնոգրաֆիկ հետազոտություններից մեկի ժամանակ 7 ամսական պտղի որովայնի հատվածում բժիշկները տարօրինակ զանգված են նկատել:
Այսպիսի անոմալիան կոչվում է fetus in fetu, այսինքն՝ պտուղը՝ պտղի մեջ: Որոշ գիտնականներ պտղի ներսում գտնվող պտուղը անվանում են «երկվորյակ-պարազիտ»:
Մոնիկա Վեգային կեսարյան հատում են կատարել հղիության 37-րդ շաբաթում: Այնուհետ բժիշկները վիրահատել են նորածին աղջկան և հեռացրել են նրա որովայնից երկվորյակին: Նա չի ունեցել սիրտ և ուղեղ և չէր կարողանա ինքնուրույն գոյատևել:
Ըստ մասնագետների՝ fetus in fetu անոմալիան լինում է միլիոնից մեկի մոտ: Բայց գրեթե բոլոր դեպքերում անոմալիան հայտնաբերվում է երեխայի ծննդից հետո: