Կենդանաբանական այգին Գուգոյի նորածին թոռան համար անուն է փնտրում
Երևանի Կենդանաբանական այգում կապիկ է ծնվել: Այս մասին Կենդանաբանական այգու աշխատակազմը հայտնել է իր facebook-ի էջում։
«Պավիան համադրիլների ընտանիքում ծնվել է երկար սպասված արու զավակը: Նրա հայրը՝ Կրիկունը, Կենդանաբանական այգում վաղուց հայտնի Գուգոյի որդին է, իսկ մայրը Վրաստանից ժամանած Տոտոն»,– ասվում է հաղորդագրությունում։
Այգու աշխատակիցները նաև էջի հետևողներին առաջարկում ենք անուն ընտրել տղային անվանակոչելու համար։