Ինչպե՞ս է սկսում հանգստյան օրերը Հայկ Մարությանը
Ավագանու այսօրվա նիստի ժամանակ «Լույս» խմբակցության պատգամավոր Դավիթ Խաժակյանը բարձրաձայնեց գնումների մի չեղարկված ընթացակարգի մասին, որով պետք է մայրաքաղաքի աղբահանության համար ձեռք բերվեր 24 աղբատար մեքենա: Սակայն Խաժակյանի կարծիքով՝ մեքենաների տեխնիկական բնութագրերը եղել են ուղղորդված, ինչն էլ պատճառ է դարձել, որ մրցույթը չեղարկվի: Հարցին անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետը ավագանու նիստից հետո:
«Ամեն շաբաթ և կիրակի օրս սկսում եմ աղբավայր այցելելուց, որպեսզի տեսնեմ՝ այնտեղ ինչ խնդիրներ կան: Այնտեղ բավականին ուժեղ «դիք» կա, որը մեքենաները չեն կարողանում բարձրանալ։ Այսօր «Սանիթեք»-ն ունի 230 ձիաուժ հզորությամբ մեքենաներ, որոնք ուղղակիորեն չեն կարողանում բարձրանալ այդ մասով, և խնդիրներ են առաջանում։ Այնտեղ այլընտրանքային ճանապարհ կա, որով իրենք ստիպված գնում են և վնասվում։ Այնպես որ, դառը փորձը կա, և մենք գիտակցում ենք, թե մեզ ինչ տեխնիկա է պետք։ Այլապես, եթե տեխնիկական բնութագիրը կապ չունի, այդ դեպքում ուղղակի կգրեինք. «Մեզ աղբահանության համար մեքենաներ են պետք» և վերջ՝ ով ինչ ուզում է, թող բերի, ամենաէժանը կհաղթի։ Բայց այդպես չէ։ Մենք դիմել ենք դատարան, որպեսզի ապացուցենք, որ ճիշտ ենք»,- ասել է Հայկ Մարությանը: