Քանդել, թե չքանդել․ ի՞նչ է սպասվում մայրաքաղաքի տանիքներին
Մայրաքաղաքում սկսվելու է մանսարդների կառուցում, այս մասին այսօր ավագանու նիստից հետո ասել է Հայկ Մարությանը: Նա կրկին հերքել է այն լուրերը, թե արդեն կառուցված մանսարդները քանդվելու են:
«Մենք նախատեսում ենք մանսարդների կառուցում, որպեսզի այս խայտաբղետ իրավիճակը չլինի: Սա կլինի շատ գեղեցիկ։ Փարիզի օրինակը հենց այնպես չեմ բերել։ Քաղաքը շատ է գեղեցկանում, լուծում ենք հինգերորդ ճակատի և ֆինանսների հարցը, որ տանիքները վերանորոգելու համար այդքան գումարներ չծախսվեն: Իհարկե, մանսարդները պետք է բոլոր նորմերին համապատասխան լինեն, նաև անվտանգության հարցերով»,- ասել է Հայկ Մարությանը։