Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով. Հայկ Մարության
«Չենք սահմանափակվելու միայն Օպերայի հարակից տարածքով։ Ասեմ ավելին, Օպերայի տարածքում ապամոնտաժումը փուլային է լինելու։ Ամեն տեղ է փուլային լինելու, որպեսզի տնտեսվարողները մեծ վնասներ չկրեն։ Սա լինելու է հետևողական աշխատանք»,- այսօր կայացած ավագանու նիստից հետո` լրագրողների հետ ճեպազրույցում, ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նա նկատել է, որ բողոքի ալիքը կազմակերպված սկսվեց, կազմակերպված էլ ավարտվեց, «ինչը գուցե հիմք է տալիս ենթադրելու, որ տարբեր ուժեր կամ անձինք փորձում էին գործընթացին այլ երանգ տալ»։
Մարությանը նշել է նաև, որ ապամոնտաժման աշխատանքները կհասնեն նաև Օղակաձև զբոսայգուն: Իսկ այն, որ ի դեմս բազմաթիվ սեփականատերերի՝ ձեռք է բերում թշնամիներ, Մարությանն ասել է հետևյալը.
«Եթե մտահոգվեի, չէի գա այս աշխատանքին։ Մենք ուղղակի քաղաքականություն ենք գծում և գնում առաջ»: