Զիմբաբվեում ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի
Զիմբաբվեում տեղի ունեցած «Իդայ» ցիկլոնի հետևանքով զոհերի թիվը հասել է 98-ի, իսկ անհայտ կորածներինը՝ 200-ի, հայտնում է ZBC հեռուստաընկերությունը:
Նախկինում հաղորդվել է 82 զոհի մասին: Վերջին տվյալներով՝ 102 մարդ գտնվում է հիվանդանոցում, փրկարարական, որոնողական աշխատանքները շարունակվում են:
Հիշեցնենք, որ Զիմբաբվեում տասնյակ մարդիկ դարձել էին արևադարձային «Իդայ» ցիկլոնի զոհը:
Եղանակային անոմալ դրսևորումների հետևանքով բազմաթիվ տներ, կամուրջներ, հոսանքալարեր են վնասվել: