ԵՊԲՀ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման
ԵՊԲՀ կայքը ենթարկվել է հաքերային հարձակման: Այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը.
«Հարգելի´ համալսարականներ, տեղեկացնում ենք, որ ԵՊԲՀ կայքը՝ YSMU.am-ը, ենթարկվել է հակերային հարձակման: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կայքի հասանելիություն ժամանակավորապես արգելափակվում է:
Իրավապահ մարմինները նույնպես տեղեկացվել են կայքի վրա հակերային հարձակման վերաբերյալ:
Համապատասխան մասնագետներն աշխատանքներ են տանում գրոհը չեզոքացնելու և կայքի աշխատանքները վերականգնելու ուղղությամբ»: