Փաշինյանը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի մասին
Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցին հայտարարեց.
«Ժամկետը մերն է, բայց մեր գործընկերները համաձայն չեմ մեզ հետ, ասում են՝ կարգավորված չի: Ասում ենք՝ նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ, ՀԱՊԿ կանոնադրության մեջ հստակեցում մտցնենք, եթե ինչ-ինչ պատճառներով գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ ա մնում, հասկանանք՝ ինչ ա լինելու: Ոնց որ էս կետի վրա, որ պետք է հստակ կանոնակարգել, եկել ենք համաձայնության»:
Նա ասաց, որ նշանակման շուրջ քննարկումները շարունակվում են: Փաշինյանը բացառեց առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը: