Վարչապետի ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր, որ չվերածվի ջարդոնի․ վարչապետ
Վարչապետի ուղղաթիռն ունի պարտադիր թռիչքային ժամեր։ Եվ որպեսզի այն չվերածվի մետաղի ջարդոնի, այն պետք է թռիչքներ կատարի։ Այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ եթե նույնիսկ վարչապետը չի նստում այդ ուղղաթիռը, այդ ուղղաթիռը պարտավոր է դատարկ բարձրանալ, գնալ, Ստեփանակերտով, Վարդենիսով պտտվել, գալ, որովհետև դրա տեխնիկական կանոնակարգերի մեջ պարտադիր թռիչքային ժամեր կան գրված», – ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե այդ թռիչքները չկատարվեն, և ուղղաթիռը վերածվի ջարդոնի, ապա կստացվի, որ պետական թանկարժեք գույք է փչացվել։