Թեմաները, որ Աննան ազդեցություն ունի որևէ որոշման վրա, բացարձակ անհեթեթ են․ Փաշինյան
«Էն թեմաները, որ Աննան (վարչապետի կինը – խմբ) ինչ-որ ձևով, իր միջոցով ինչ-որ ազդեցություն ունի որևէ որոշման վրա, բացարձակ անհեթեթություն են։ Տենց բան կարա ասի մարդ, ով ինձ ուղղակի չգիտի, ինձ ուղղակի չի ճանաչում», – այս մասին այսօրվա ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր ընտանիքի մասինն հարցերին։
Նա հերքեց նաև այն մեղադրանքները, թե մարդիկ իրենց պարգևավճարները փոխանցում են Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին, որպեսզի կառավարության կազմում պահպանեն իրենց աշխատատեղը։
Վարչապետի խոսքով՝ խայտառակություն կլիներ, եթե վարչապետի կինն ազդեր որոշումների ընդունման վրա, սակայն այդպիսի բան չկա։ Հետևաբար, ըստ վարչապետի, խայտառակության մասին բարձրաձայնողները խոսում են անիրական բաների մասին։