Մենք պատրաստ ենք մոլորված քաղաքացիներին փոխանակել մոլորվածներով. Վարչապետ
Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ փոխանակվել մոլորված քաղաքացիներով: Մարտի 19-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ անցյալում սահմանն ապօրինի հատող քաղաքացիներին վերադարձնելու պրակտիկա կար: Պրակտիկան դադարեց երեք դիվերսանտների անցման եւ երկու անձանց, այդ թվում անչափահասի սպանությունների հետ կապված հայտնի դեպքից հետո:
«Մենք պատրաստ ենք մոլորված քաղաքացիներին փոխանակել մոլորվածներով», -ասաց նա: Միաժամանակ նա հիշեցրեց, որ Ադրբեջանում մոլորված քաղաքացուն դատապարտել են 20 տարվա ազատազրկման՝ դիվերսանտ համարելով (խոսքը Կարեն Ղազարյանի մասին է):
Խոսելով օրերս սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու մասին, վարչապետը նշեց, որ քննությունը կպարզի դիվերսանտ է նա, թե մոլորվել է:
«Սկզբունքորեն կարեւոր է՝ կատարել է արդյոք մարդը սպանոււթյուն, թե ոչ: Եթե մարդը ոչ ոքի չի սպանել, անդառնալի ոչինչի տեղի չի ունեցել, մենք պատրաստ ենք քննարկել հարցը», - ասաց վարչապետը: