Մահացել է ռուս ռեժիսոր Մառլեն Խուցիևը
Մահացել է կինոռեժիսոր Մառլեն Խուցիեւը, նա 94 տարեկան էր, ՌԻԱ «Նովոստի»-ին տեղեկացրել են Կինեմատոգրաֆիստների միությունում։
«Մառլեն Մարտինովիչը մահացել է առավոտյան ժամը յոթին, Բոտկինի հիվանդանոցում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Խուցիեւին հիվանդանոց էին տեղափոխել դեկտեմբերի վերջին, հունվարին նրա վիճակը բարելավվել էր։ Մարտի 16-ից ռեժիսորը վերակենդանացման բաժանմունքում բժիշկների հսկողության տակ էր։
Մառլեն Խուցիեւը ռուսական կինոյի՝ բոլորի կողմից ճանաչված դասական էր։