Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա, 5 տարվա ընթացքում կտեսնենք․ Փաշինյան
«Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա։ Ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք՝ Հայաստանում հասունացող դժգոհության ալիք կա, թե չկա», – այսօրվա ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի՝ դժգոհության մասին հարցին։
Նա ասաց, որ աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ընտրություններից հետո լրագրողը կանգնում, հարցնում է հասունացող դժգոհությունների մասին։ Փաշինյանը նաև հիշեցրեց, որ այդ ընտրությունները գնահատվել են աշխարհի բոլոր ստանդարտների համաձայն։
«24 տարի Հայաստանի Հանրապետությունը ամեն ընտրությունից հետո ստանում էր թուք ու մուր։ Եվ ասում էին՝ դե գիտեք, մեր ժողովրդի մենթալիտետն է այդպիսին՝ կառավարությունը լավն է, բայց մեր ժողովրդի մենթալիտետը վատն է, մենք սիրում ենք կաշառք վերցնել և այլն։ Ոչ մեկ չի ասում՝ էտ ի՞նչ կախարդական փայտիկ էր, որ սենց մի գործողության արդյունքում միջազգային հանրությունը ուր գնում ես, ասում են՝ Հայաստանի օրինակը օրինակելի է, Հայաստանում ընտրությունները անցել են ազատ, անկախ, ժողովրդավարության ստանդարտներին համապատասխան և այլն», – ասաց վարչապետը։