Կասկածանքով բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ զենք ու զինամթերք է հայտնաբերվել. (տեսանյութ)
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, մարտի 18-ին, ժամը 18։30-ի սահմաններում, զենք եւ զինամթերք պահելու կասկածանքով, Ծիծեռնակաբերդի խճուղուց ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հայկ Սարգսյանին։
Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել է առանց գործարանային համարանիշի «Դեռինգեր» ատրճանակ՝ 3 փամփուշտով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Հայկ Սարգսյանը ձերբակալվել է։
Քննությունը շարունակվում է։