Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը անհիմն փորձում է աշխատանքից ազատել սպորտի բաժնի ղեկավարին. Դավիթ Խաժակյան
Երևանի ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ավագանու այսօրվա նիստւում բարձրացրեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի գործունեության վերաբերող հարցը: Ըստ նրա՝ այն չի համապատասխանում քաղաքապետի հայտարարած գործելաոճին:
«Այն համահունչ չէ Ձեր այն հայտարարության հետ, որ չի լինելու գործընթաց հանել գործող աշխատակիցներին և բերել նորերի: Խոսքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սպորտի բաժնի ղեկավար Լիաննա Դավթյանին է վերաբերում, որին փորձում են ազատել աշխատանքից, տրվել է նկատողություն, որը, ըստ այն փաստաթղթի, որը տեսել եմ, տեղին չէ, և կա ցանկություն շրջանի ղեկավարի կողմից ազատել աշխատանքից: Խոսելով տիկին Դավթյանի հետ ու տեսնելով բացատրագրի պահանջը, որ ներկայացվել է նրան՝ կարծում եմ, որ հիմքերը խարխուլ են»:
Քաղաքապետը որևէ կերպ չարձագանքեց այս հայտարարությանը: