Սևանում ավտոմեքենա է այրվել
Մարտի 18-ին` ժամը 21:08-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 170 շենքի բակում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է քաղաքացիների ուժերով: Այրվել են «Volvo» մակնիշի ավտոմեքենայի (սեփականատեր՝ Ա. Գ.) դիմային հատվածը և շարժիչը՝ ամբողջությամբ: Տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: