Փաշինյանը ցավակցություն է հայտնել Ուտրեխտում հրաձգությունից զոհվածների ընտանիքներին
«Ես ցնցված եմ Ուտրեխտում կատարված հարձակումից։ Հայաստանը բարեկամ Նիդեռլանդների և նրա ժողովրդի կողքին է։ Ես մտքերով եւ աղոթքներով զոհերի եւ նրանց ընտանիքների հետ եմ»,- թվիթերում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին Նիդեռլանդների Ուտրեխտ քաղաքում 37-ամյա, ծագումով թուրք Գյոքմեն Թանիսին տրամվայում կրակ է բացել ուղեւորների վրա, հրաձգության հետեւանքով զոհվել է 3 մարդ է։ Ոստիկանությունը ձերբակալել է Գյոքմեն Թանիսին։