Խոշոր ու շղթայական վթար Երևանում․ բախվել են մեքենաներ՝ կա վիրավոր
Այսօր՝ մարտի 18-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց»
օդանավակայանի խաչմերուկում բախվել են Ford, Opel Astra, Toyota Camry և
Mercedes մակնիշների ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների,
ավտոմեքենաներից Toyota Camry-ն ու Mercedes-ը կայանված են եղել, և բախումը
տեղի է ունեցել Mercedes-ի և Ford-ի միջև
Վթարից հետո 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վաղարշապատ բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ըստ աղբյուրի՝ մեքենաներից 3-ը վերածվել են մետաղե ջարդոնի։