Մխիթարյանը հայտնվել է ԱՊՀ երկրների լավագույն ֆուտբոլիստների տասնյակում
«Евро-Футбол.ру» ռուսական սպորտային կայքն ընտրել է ԱՊՀ երկրների
լավագույն ֆուտբոլիստների տասնյակը: Այդ ցուցակում է նաև ՀՀ ազգային
հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Մխիթարյանը չի փայլում, բայց նա դեռ չի ասել իր վերջին
խոսքը անգլիական ֆուտբոլում: Վերջերս նա ապաքինվեց ծանր վնասվածքից հետո:
Վերջին բոլոր խաղերում հայ ֆուտբոլիստը աչքի է ընկնում գոլերով և գոլային
փոխանցումներով: Նա դեռ կարող է լիցքավովել և այնպիսի խաղամակարդակի
հասնել, որն ուներ երբ խաղում էր գերմանական «Բորուսսիա» ակումբում»,-
գրում է ռուսական հրատարակչությունը: