Վրաց-օսական շփման գծում Վրաստանի քաղաքացու են ձերբակալել
Գորիի Դիցի գյուղի մոտակայքից, վրաց-օսական շփման գիծը հսկող ռուս զինվորականները մարտի 17-ի երեկոյան ձերբակալել են գյուղի բնակիչ 21-ամյա Գիվի Բերուաշվիլիին: Գյուղացիները հայտնում են, որ Բերուաշվիլին սեփական հողը մշակելիս է եղել, երբ նրան ձերբակալել են: Նա մեղադրվում է դե ֆակտո սահմանը խախտելու մեջ:
Նշված տեղեկությունն արդեն հաստատել են Գորիի քաղաքապետարանում և Պետական անվտանգության ծառայությունում: Գործում է Եվրամիության մոնիթորինգի առաքելության թեժ գիծը` ձերբակալվածին ազատ արձակելու պահանջով:
Դիցի գյուղի հողերի մի մասը սահմանակցում է վրաց-օսական շփման գծին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը: