«Կինը էդ ի՞նչ պիտի ասած լինի, որ տղամարդը ինքնահաստատվի նրա հասցեին ամենավերջին բառերը թույլ տալով»
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը facebook-ի իր էջում գրում է. «Ներեցեք ինձ առերևույթ սեքսիզմս (էդպես եմ դաստիարակվել), բայց կինը էդ ի՞նչ պիտի ասած լինի, որ տղամարդը ինքնահաստատվի նրա հասցեին ամենավերջին բառերը թույլ տալով: Անգամ եթե էդ կինը քաղաքական գործիչ է, իսկ տղամարդը՝ էս երկրի մասին մտածելուց գիշերները չքնող մտահոգ քաղաքացի: Ո՞նց ա էս հանրությունում առանց աֆեկտի ազդեցության վիրավորանք հասցնելը դարձել հաճույքի միջոց»: