Պորոշենկոն խոստացել է ընտրություններից անմիջապես հետո վերադարձնել Ղրիմը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խոստացել է հնարավոր ամեն բան՝ նախագահական ընտրություններից անմիջապես հետո Ղրիմը վերադարձնելու համար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նա հայտարարել է, որ Կիևը երբեք չի գնա ոչ մի գաղտնի պայմանավորվածությունների։
Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ նախագահական ընտրություններից հետո հնարավոր է առաջընթաց՝ Դոնբասում խաղաղապահներ տեղակայելու հարցով։