Ջոան Ռոուլինգը հայտարարել է, որ Դամբլդորն ու Գրին-դե-Վալդը սիրահարված էին միմյանց
Հարի Փոթերի մասին գրքերի երկրպագուները տեղյակ են, որ Հոգվարթս մոգության դպրոցի տնօրեն Ալբուս Դամբլդորին եւ հզոր հրաշագործ Գրին-դե-Վալդին կապում է ոչ սովորական անցյալը: Բազմաթիվ երկրպագուներին վաղուց հայտնի է, որ Դամբլդորը գեյ է: Այդ մասին գրող Ջոան Ռոուլինգը պատմել էր 2007 թվականին՝ պատասխանելով Դամբլդորի իսկական սիրո մասին հարցին, հաղորդում է Esquire-ը՝ հղում կատարելով Complex-ին:
Ինչպես հայտնի է, Հոգվարթսի տնօրենը բազմիցս ասել է, որ ինչ-ինչ պատճառներով չի կարող պայքարել հրաշագործի դեմ, ընդ որում՝ հերոսները մտերիմ ընկերներ էին, երբ երիտասարդ էին, սակայն այնուհետեւ կտրուկ խզել են իրենց շփումը: Վերջերս «Հարի Փոթերի» հեղինակը նոր մանրամասներ է պատմել, որոնք բացատրում են Դամբլդորի եւ Գրին-դե-Վալդի բարդ հարաբերությունները: Ռոուլինգի խոսքերով՝ նրանց կապը կրում էր սեռական բնույթ:
«Նրանց հարաբերությունները շատ ինտեսնիվ էին: Դրանք կրքոտ, սիրային հարաբերություններ էին»,-ասում է Ռոուլինգը:
Ընդ որում՝ ավելի վաղ Ռոուլինգը պատմել էր, որ Դամբլդորը սիրահարված էր Գրին-դե-Վալդին, սակայն չէր մանրամասնել՝ փոխադարձ էր արդյոք այդ զգացմունքը: Այդ ժամանակ գրողը նշել էր, որ «սիրահարվածությունը կարող է մեզ կուրացնել»:
Հարի Փոթերի մասին «Ֆանտաստիկ արարածներ» երկրորդ ֆիլմում երիտասարդ Դամբլդորին մարմնավորել է Ջուդ Լոուն, իսկ Գրին-դե-Վալդին՝ Ջոնի Դեպը: