Երևանում 26-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնին․ վարորդն ու հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց․
Երեկ՝ մարտի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Ռուդիկ Սարգսյանն իր վարած Mercedes մակնիշի 11 QQ 114 համարանիշի ավտոմեքենայով Վարդանանց փողոցի թիվ 15/8 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ 18-ամյա Պետրոս Ավանեսյանին:
Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնության կենտրոն և օգնել է դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենային վրաերթի ենթարկվածին տեղափոխել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:
Աղբյուրի հաղորդմամբ՝ մինչ դեպքի վայրում աշխատում էին ճանապարհային ոստիկաններն ու հետաքննիչը, վարորդի ինքնազգացողությունը վատացել և նրա համար դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: