Սոբչակը բացահայտել է ամուսնալուծության պատճառը
Ռուս հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը պատմել է, որ ամուսնուց բաժանվել է, քանի որ վերջինս ուշադիր ու հոգատար չի եղել: Այս մասին Սոբչակը պատմել է НТВ-ի եթերում:
«Եթե երկու մեծ մարդիկ չեն կարողանում պահպանել հարաբերությունները, ապա դա իրենց մեղքն է»,- խոստովանել է հաղորդավարուհին և հավելել, որ նա ամուսնու հետ չի կարողացել այդ խնդիրը լուծել:
«Դու չես կարող մի օր որոշել ու այլևս չսիրել: Ուղղակի ինչ-որ պահի այնպես է տեղի ունենում, որ դու քո սիրուն շատ քիչ ուշադրություն ես դարձում: Դա ընդհանուր պատասխանատվություն է: Ինչ-որ բան չարեցիր, չգնեցիր ծաղիկներ, քեզ վատ պահեցիր… այդ ամենը կուտակվում է,- ասել է Սոբչակը:
Հաղորդավարուհին նշում է, որ շատ կարևոր է ունենալ համարձակություն և խոստովանել ինդք քեզ, որ հարաբերությունները սպառվել են, ու դրա հետ մեկտեղ ունենալ իմաստություն ու պահպանել ընկերական ջերմ հարաբերությունները: