Անի Հովսեփյանը՝ Եվրոպայի 18-22 տարեկանների փոխչեմպիոն
Վլադիկավկազում ավարտին մոտեցող Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնող Անի Հովսեփյանը եզրափակչում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցչին և նվաճեց արծաթե մեդալ:
Այսպիսով, Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա 5 մեդալով: Այսօր ոսկե մեդալ էր նվաճել Անուշ Գրիգորյանը: Ավելի վաղ բրոնզե մեդալակիր էին դարձել Վախթանգ Հարությունյանը, Հրայր Շահվերդյանն ու Գուրգեն Հովհաննիսյանը: Հայ բռնցքամարտիկները Վլադիկավկազում հանդես էին գալիս հավաքական թիմի ավագ մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի, 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և կանանց հավաքականի ավագ մարզիչ Խաչիկ Խաչատրյանի գլխավորությամբ: