Մալիում զինված խումբը հարձակվել է ռազմաբազայի վրա. սպանվել է առնվազն 16 զինվոր
Այս գիշեր մի խումբ զինված անձինք հարձակվել են Մալիի հանրապետության Մոփթի շրջանում տեղակայված ռազմաբազայի վրա, հաղորդում է Reuters-ը:
Հարձակման հետեւանքով սպանվել է առնվազն 16 զինծառայող:
Բացի այդ, նրանք ոչնչացրել են հինգ ավտոմեքենա:
Գործակալությունը նշում է, որ վերջին տարիների ընթացքում Մալիի կենտրոնական մասը դարձել է «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող ջիհադիստների թիրախը: