Լոնդոնի մզկիթներից մեկում հարձակվել են ծխականների վրա
Լոնդոնի Ուայթչեփել շրջանում մուրճերով զինված երկու անձինք հարձակվել են մզկիթի այցելուների վրա։ Այս մասին գրում է The Sun-ը։
Դեպքը տեղի է ունեցել ուրբաթօրյա նամազի ժամանակ։ Մուրճերով զինված անձինք հարձակվել են աղոթող մարդկանց վրա՝ բղավելով՝ «Ահաբեկիչնե˜ր»։
Բրիտանական ոստիկանության հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով տուժել է ասիական ծագմամբ 27-ամյա մի տղամարդ։ Նա գլխի վնասվածք է ստացել։
Հարձակվողներին հաջողվել է թաքնվել։ Հարձակման փաստով քննություն է տարվում։