Նոր Զելանդիայի վարչապետը վերջին դեպքերից ելնելով Facebook-ի հետ քննարկելու է ուղիղ միացումները
Նոր Զելանդիայի վարչապետ Ջակինդա Արդերնը ասել է, որ քննարկումներ են տարվելու Facebook սոցիալական կայքի հետ, քանի որ Նոր Զելանդիայի մզկիթում տեղի ունեցած տերորը ուղիղ միացմամբ ցուցադրվել է հենց Facebook-ում:
Հիշեցնենք, որ Ավստրալացի 28-ամյա Բրենթոն Տարանթը իր սաղավարտի վրա է ամրացրել տեսախցիկը և 17 րոպե նկարահանել է տերորիստական գործողությունները, որը տեղի է ունեցել Նուր մզկիթում: