YouTube-ում դիտումների ռեկորդակիր ընձուղտը լույս աշխարհ է բերել հինգերորդ ձագին (տեսանյութ)
Շաբաթ YouTube-ում դիտումների առումով ռեկորդակիր Էյփրիլ ընձուղտը լույս աշխարհ է բերել իր հինգերորդ ձագին, հաղորդում է ABC News-ը:
Էյփրիլն ապրում է Նյու Յորքում՝ Հարփուրսվիլի արկածների այգում:
Էյփրիլի ծննդաբերությունը հեռարձակվում էր ուղիղ եթերով. այն դիտվել է ավելի քան 300 հազար անգամ:
Ձագուկը ծնվել է տեղական ժամանակով 12:45-ին: Նրա անունը դեռ հայտնի չէ:
2017 թվականին Էյփրիլի՝ Թանջիրի ընձուղտին լույս աշխարհ բերելու
տեսանյութը դիտվել է ավելի քան 232 մլն անգամ յոթ շաբաթների ընթացքում: