Տիգրանաշենի ոլորաններում մեքենան ընկել է ձորակը
Մարտի 16-ին՝ ժամը 20:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84-րդ կմ-ին «Mercedes-Benz C
180» մակնիշի (վարորդ՝ Ռ. Գ., ծնված 1977 թ.) ավտոմեքենան դուրս է եկել
երթևեկելի գոտուց և ընկել ձորակը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ռ. Գ.-ն հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: