Երևան-Սևան ճանապարհին բախվել է երեք մեքենա. կան տուժածներ
Մարտի 16-ին, ժամը 23:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ,
առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 12-րդ կմ-ին բախվել
են «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1983 թ.), «Opel Astra G» (վարորդ՝
Խ. Հ., ծնված 1985 թ.) և «Opel Vectra B» (վարորդ՝ Է. Մ.) մակնիշների
ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն Ա. և Խ. Հ.-ները հոսպիտալացվել են
Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել
են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G» և «Opel Vectra B» մակնիշների ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: