Ձգողականությունն ազդում է մարդու որոշումների վրա. գիտնականներ
Ներկայումս մարդկությունն ակտիվորեն փորձում է գրավել տիեզերքը: Դրա հետ մեկտեղ,
գիտնականները փորձում են պարզել՝ ինչպես են տիեզերքի այս կամ այն գործոններն ազդում մարդու վրա: Հենց այդ պատճառով գիտնականներն ուսումնասիրել են որոշումներ կայացնելու գործընթացի վրա ձգողականության ազդեցությունը եւ պարզել, որ ձգողականության բացակայությունն, այնուամենայնիվ, ազդում է մտավոր գործունեության վրա, գրում է Planet Today-ը:
Որոշումներ կայացնելու վրա ձգողականության ազդեցությունն ուսումնասիրելու միտքն առաջացել է աստղագնաց Քրիս Հեդֆիլդի մոտ, որը, Միջազգային տիեզերակայանից վերադառնալով, խոսել էր մի առանձնահատկության մասին: Տիեզերական զբոսաշրջիկը պատմել է, որ բարձր ճնշման պայմաններում տիեզերագնացի ցանկացած որոշումը շատ կարեւոր դեր ունի, չէ որ նրա կյանքը կախված է այդ որոշումներից: Այդ պատճառով մարդն ունի ընտրելու միայն մեկ հնարավորություն եւ պետք է ընտրի ճիշտ գործողությունը:
Այդ միտքը հետաքրքրել է գիտնականներին, եւ նրանք որոշել են գիտափորձ
անցկացնել: Գիտնականները հրավիրել են մի խումբ կամավորների թեստ անցնելու
համար: Սկզբում մարդիկ պետք է նշեին 1-ին 9-ը որեւէ թիվ ձայնային ազդանշան
լսելիս: Այնուհետեւ նույն գործողությունը պետք է կատարեին ձգողականության
փոփոխության պայմաններում:
Պարզ է դարձել, որ նման փոփոխությունը նպաստել է նաեւ մարդկանց
որոշումների մոդելի փոփոխությանը: Իսկ դա վկայում է,որ բաց տիեզերքում
մարդու ընկալումը փոխվում է, դրա հետ մեկտեղ փոխվում է նաեւ որոշումներ
կայացնելու գործընթացը: